Սյամոյի մերկապարանոց հայտարարություններին է արձագանքել Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որը պատերազմից հետո Արցախում երկրի գլխավոր դատախազ էր նշանակվել: 

 

Ինչպես հայտնի է, լրագրողների հետ զրույցում Սյամոն հերքել էր այն փաստը, որ  Արցախի դատախազությունում   հարցաքննվել է 44-օրյա պատերազմի և 2020 թ.  նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ  հայտարարության առնչությամբ  հարուցված քրեական վարույթի  շրջանակում՝ հայտարարելով.«Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ, ստախոս ա ու իրեն փիառ ա անում»: 

 

Եվա ահա այդ քրեական գործը հարուցած ու քննած Գուրգեն Ներսիսյանը հերքել է Սյամոյի հայտարարություններն ու ասել, որ կան հստակ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Սյամոյի պնդումների մերկապարանոց լինելը. Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, և դա անհերքելի իրողություն է: «Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերն ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ»,-մասնավորապես՝ հայտարարել է Ներսիյանը՝ միաժամանակ պատմելով, թե ինչպես էր Սյամոն այստեղ-այնտեղ գլուխ գովում, թե հարավային թևի օպերացիայի մշակման մեջ իր դերակատարությունն ունի, մինչդեռ դրա տապալումից հետո սկսել է մեղքը գցել այլոց վրա՝ «ջրից չոր դուրս գալու»։ Սյամոն, ինչպես նկատել է Ներսիսյանը, որպես ԱԽՔ կարող էր Նիկոլին ու Արայիկ Հարությունյանին ասել, որ հարավային թևի օպերացիան աղետաբեր կարող է լինել, չարժե այն սկսել: Ի դեպ՝ այն, որ Սամվել Բաբայանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, հարցաքննվել է 44-օրյա պատերազմի և 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում, ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում հաստատել է նաև Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը: 

 

Սուտ խոսելու հանդեպ անառողջ հակումը Սյամոյի երակներում է, դա արյան հետ է գալիս. նրա բոլոր հայտարարությունների բացարձակ մեծամասնությունը սուտ է՝ կախված իրավիճակից ու հարցի սրությունից: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու է նա իր հարցաքննվելու մասին տեղեկությունը ջանացել հերքել: Հերքել է, որպեսզի նախևառաջ  կարողանա հերքել պատերազմում կրած պարտության ու, մասնավորապես,  հարավային ուղղութամբ մշակված ռազմական օպերացիայի տապալման հարցերում իր ունեցած  հսկայական մեղքը: Իբր եթե ինքը մեղավոր չէ որևիցե հարցում, ապա ինչո՞ւ պետք է հարցաքննվեր, կամ ո՞վ կարող էր իրենից պատասխան պահանջել: Այսինքն՝ գործ ունենք մի կողմից՝ լոպազության, մյուս կողմից՝ չքմեղանքի դրսևորումների հետ: 

 

Սյամոն տապալվել է, փաստորեն, փաստերն ու դրանց քաջատեղյակ անհատները թույլ չեն տվել, որ նա մարդկանց դնի էշի տեղ: Սյամոյի գործած «քաջագործությունների» մասին, իհարկե, դեռ շատ բաներ են ի հայտ գալու, բայց դա առայժմ տեղի չի ունենալու, քանի որ լիարժեք լյուստրացիայի համար պարտադիր պայման է դիտակվում իշխանափոխությունը, որը վաղ թե ուշ տեղի է ունենալու՝ մանրակրկտորեն բացահայտելով այն դաժան իրականությունը,որի կերտման հարցում անուրանալի է Սյամոյի ավանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել